Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցիները կրկին պայթել են ականի վրա

20:06, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցիները կրկին պայթել են ականի վրա

Ներկայում Ադրբեջանի տարածքում գտնվող Գետաբեկի շրջանի դատախազությունը տեղեկություն է ստացել, որ մայիսի 11-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Հայաստանի հետ սահմանին գտնվող Գետաբեկի շրջանի տարածքում ականի վրա 2 քաղաքացիական անձ է պայթել:

Ինչպես հաղորդել են շրջանի դատախազությունից, քննության ընթացքում պարզվել է, որ շրջանի բնակիչները՝ Քյամրան Նամազովը (ծնված 1995թ.) և Սադդամ Նասիբովը (ծնված 1994 թ.), նշված տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս են եղել։ Արդյունքում Նամազովը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ Ս. Նասիբովը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ:

6941 | 0
Facebook