Խնդրում ենք սպասել...
Թելեգրամ

Համացանց

«Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին». Արմեն Աշոտյան

17:16, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկերտ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:
     Բայրամովն ասաց բառացի հետևյլաը. «Չեմ ուզում հիմա ինչ-որ կոնկրետ մարշրուտ մատնանշեմ, որպեսզի ՈՄԱՆՑ համար լրացուցիչ լարվածություն չստեղծեմ»:
     Ադրբեջանական նախարարի խոսքից հետևում է, որ գործող կապիտուլյանտները տվել են իրենց համաձայնությունը առաջնային մի այնպիսի տարբերակին, որի հրապարակումը այս պահին կվնասի Նիկոլի քաղաքական շահերին Հայաստանում:
     Այսինքն հերթական անգամ ժողովրդի մեջքի հետևում այս անհայրենիք սրիկաները շարունակում են վաճառել Հայաստանի և Արցախի շահերը, թաքուն պայմանավորվածություններ են ձեռքբերում ադրբեջանցիների հետ:
     Ավելին, ադրբեջանցի պաշտոնյաների հոգատարությունը Նիկոլի հանդեպ կրկին վկայում է այն մասին, որ Նիկոլը փաստացի ադրբեջանական դրածո է Հայաստանում, և եթե նա վերարտադրվեց, ապա Սյունիքի վրա կարելի է խաչ քաշել:
     Ի դեպ, այսօրվա լարվածությունը մեր սահմաններին հենց այս գործարքի մի մասը կարող է լինել:
     Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին:
     Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ»:

| | |
1468 | 0
Facebook