Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փաստացի ռուսներն ինչ թույլ տան, այն էլ կանեն ադրբեջանցիք, էս ա ռասկլադը». Արթուր Դանիելյան

17:00, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Փաստացի ռուսներն ինչ թույլ տան, այն էլ կանեն ադրբեջանցիք, էս ա ռասկլադը». Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձեզ մի փոքրիկ գաղտնիք բացեմ: Հայաստանում պաշտպանության նախարարություն գոյություն չունի: Ոչ թե վերացական իմաստով, այլ բառիս բուն, էական իմաստով: ՀՀ շփման գիծը Ադրբեջանի հետ 1500 կմ է դարձել, նախկին 500-ի փոխարեն: Հայաստանը ոչ էդքան մարդ ունի, ոչ էլ էդքան զենք: Չունի ու չի էլ կարա ունենա (իսկ էս պահին չի էլ ուզում ունենա), գոնե որտև մեր մոտ ծնելիությունը 1,7 է: Փաստացի ռուսները ինչ թույլ տան, այն էլ կանեն ադրբեջանցիք, էս ա ռասկլադը: Իշխանասարում և Հայաստանի ցանկացած այլ կետում ՀՀ ԶՈւ-ն նույնքան ազդեցություն ունի, որքան, օրինակ, Պաղեստինում: Էս անտերը մաթեմատիկա է:
     Ռուսների համար էլ է էս ամեն ինչը շատ բարդ: Պետք է ըմբռնումով մոտենանք: Թուրքիայով իրանց կենսական գազամուղն ա անցնում, Ադրբեջանը, եթե չմտավ ԵԱՏՄ, սաղ միությունը կքանդվի: ՀԱՊԿ-ը արդեն ճռում ա, տաջիկ-ղրղզ իրար են տալիս: Կազանն էլ ընդեղ, իսկ Կազանից զատ կա, օրինակ, Ուֆա, էլ չասեմ Գրոզնի, Մախաչկալա, բան...
     Մինչև մարտի 27-ը իրավիճակը տեսականորեն կարելի էր փոխել` Արցախի ճանաչում պահանջելով: Մեր փայլուն «ընդդիմությունը» դա թույլ չտվեց: Հիմա դա էլ հնարավոր չի: Հիմա վիժվածքին պետք ա հեռացնել ու բերել նրան, ով կկարողանա Չինաստան-Իրան-ԱՄՆ առանցքի հետ աշխատել»:

10850 | 0
Facebook