Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա էական է ոչ միայն Հայաստանի, այլևս հենց Իրանի համար». Հակոբ Բադալյան

20:24, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Սա էական է ոչ միայն Հայաստանի, այլևս հենց Իրանի համար». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարիֆը հայտարարել է, որ չի դնի թեկնածությունը Իրանի նախագահի ընտրությանը: Սպասելի էր հայտնի հարցազրուցային սկանդալից հետո: Իրանի գործադիր իշխանությունը հունիսի ընտրությունից հետո մեծ հավանականությամբ կանցնի, այսպես ասած, պահպանողական թևին:
     Հայաստանի համար առանցքայինն այն է, թե այդ թևը որքան պատրաստակամ և կառուցողական կլինի ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում: Սա էական է Պարսից ծոց Սև ծով օրակարգի հեռանկարի տեսանկյունից: Ընդ որում էական է ոչ միայն Հայաստանի, այլևս հենց Իրանի համար»:

3495 | 0
Facebook