Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար». Հրանտ Բագրատյան

17:32, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավրովի Բաքու այցելությունից առաջ, ընթացքում և հետո Ալիևը մի քանի անգամ ասեց, որ Հայաստանը պետք է կատարի իր խոստումը և միջանցք բացի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով։ Մեր կողմից արձագանք չկա։ «Չար» լեզուներն ասում են, որ ամենայն հայոց շիզիկն ու կապիտուլյանտը հավանաբար նման խոստում ադրբեջանական կողմին տվել է դեռևս հունվարի 11-ին Մոսկվայում՝ զարմացնելով անգամ Պուտինին։ Էն մյուս անասունը, որը սահմանադրորեն ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորն է, լռում է։ Բայդենն էլ Ցեղասպանությունը ճանաչելուց հետո վերցրեց ու վերացրեց 907 բանաձևը. այլևս կարելի է Ադբեջանին զենք վաճառել։ Կարծես թե բոլոր կողմերից հայերի համար հիմքեր են ստեղծվում նոր հայրենազրկման ու ցեղասպանության համար։ Արտգործնախարարն էլ լռում է։

Զբաղված է շնիկ ման տալով։ Այ տուզիկ, գոնե շունը շուն լիներ»։

3025 | 0
Facebook