Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով

02:05, կիրակի, 16 մայիսի, 2021 թ.
Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով

Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:

Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ երգահանների ստեղծագործությունները:

Նշենք որ անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը:
     Անսամբլի ղեկավարը, դիրիժորը Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, պրոֆեսոր Հրաչ Նազարյանն է:

Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը: Կոնցերտմայստերն և մեներգիչն է Աշոտ Վարդանյանը:

Որպես մեներգիչներ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը:

2141 | 0
Facebook