Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը հակառակորդի «ախորժակը» զսպելն է». Սենոր Հասրաթյան

20:56, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
«Այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը հակառակորդի «ախորժակը» զսպելն է». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընթացիկ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումները գնալով ավելի տեսանելի են դարձնում, որ բոլոր նրանք, ովքեր, թեկուզ, չափավոր լավատեսությամբ էին վերաբերում փոխզիջման անհրաժեշտությանը, ևս մի քիչ, և կհամոզվեն, որ դա ոչ այլ ինչ էր, քան արդեն կրակոցով կամ առանց կրակոցի կորցրածին հավելել մեզ պարտադրված նոր ու ավելի ցավալի զիջումներ... Խոսքն այն մասին չէ, ինչ այսօր մենք տեսնում ենք... Խոսքը հեռանկարում ուրվագծվող աշխարհաքաղաքական ավելի մեծ զարգացումների և դրանց արդյունքում ավանդական թշնամու հետ կողք կողքի խաղաղ ու ներդաշնակ ապրելու դիմաց վճարվելիք գնի մասին է...

Հ. Գ. Որքան էլ դժվար, բայց այս կործանիչ անկումը կանգնեցնելու միակ տարբերակը ոգևորության մեջ հայտնված հակառակորդի «ախորժակը» զսպելն է: Իսկ, թե ինչպես է դա հնարավոր անել, կարող է հայտնի լինել միայն հաղթող առաջնորդին և ոչ երբեք Երկիրն անորոշության տանող պարտված պատահականությանը...

Հ. Գ. Գ. Ի դեպ, ուղիղ 27 տարի առաջ՝ այս օրը, ինքնապաշտպանության ուժերն ազատագրեցին շուրջ երկու տարի հակառակորդի վերահսկողության տակ հայտնված Սեյսուլան հայկական բնակավայրը... Դա Արցախյան առաջին պատերազմի վերջին ճակատամարտն էր...»:

2481 | 0
Facebook