Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. «Հրապարակ»

09:32, չորեքշաբթի, 12 մայիսի, 2021 թ.
ՀՀԿ-ի մի մասը շտապել է միանալ Քոչարյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» և ՀՀԿ-Վանեցյան «Պատիվ ունեմ» դաշինքների միջև մրցակցությունը գնալով աճում է։ Թեև շաբաթներ առաջ գրվեց, որ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ներգրավված է Քոչարյանի նախընտրական շտաբում՝ իրավական հարցերի պատասխանատուն կլինի, սակայն երեկ հայտնի դարձավ, որ նա է գլխավորելու «Պատիվ ունեմ»-ի նախընտրական շտաբը։

Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ բերել, ի դեպ՝ շտաբի աշխատանքները վերահսկում է անձամբ երրորդ նախագահը։ «Հայրենիքի» կողմից շտաբում ներգրավված կլինի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը, Վահրամ Բաղդասարյանը կհամակարգի մարզային պատասխանատուների աշխատանքը։
     Տեղեկություններ ունենք, որ Վանեցյանի դաշինքը ընտրությունները կազմակերպում է նախկին սովետական շրջանների սկզբունքով՝ յուրաքանչյուրում շտաբ կբացվի և պատասխանատու կնշանակվի։ Այժմ 2 թիմում հաշվառում են ունեցած ռեսուրսները և աշխատանքային թիմերի ու վստահված անձերի ցուցակներն են կազմում։

Խնդիրն այն է, որ հանրապետականներից շատերը, կարծելով, թե ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, շտապել են միանալ Ռ․ Քոչարյանի թիմին, որպեսզի Նիկոլի վերարտադրվելու դեմն առնեն, հիմա մի մասը հետ է վերադառնում մայր-կուսակցություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

30568 | 0
Facebook