Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վախճանվել է Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը

20:24, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Վախճանվել է Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մայիսի 10-ին ի Տեր ննջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբաններից Հոգեշնորհ Տ. Մամբրե աբեղա Տաշչյանը։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը աղոթում են Հայր Մամբրեի հոգու հանգստության և խաղաղության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի։

Հոգեհանգստյան, վերջին օծման և հուղարկավորության մանրամասների մասին կծանուցվի լրացուցիչ»,- ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

| | |
2635 | 0
Facebook
COMMENT.am