Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պիտի որս անեմ». Կազանի ահաբեկչի մայրը ցուցմունք է տվել

19:36, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Պիտի որս անեմ». Կազանի ահաբեկչի մայրը ցուցմունք է տվել

Կազանի 19-ամյա բնակիչ Իլնազ Գալյավիևի մայրն, ում որդին գնդակահարել էր իր նախկին դպրոցում սովորող աշակերտներին ու ուսուցիչներին, առաջին ցուցմունքներն է տվել քննիչներին:

Նա հայտարարել է, որ գաղափար անգամ չի ունեցել որդու մտադրությունների մասին, զենքը, որով նա իրականացրել է նախճիրը, ձեռք է բերել 2 շաբաթ առաջ: Մայրը դեմ է եղել զենքի ձեռբերմանը, սակայն ոչինչ չի կարողացել անել, ամեն անգամ, երբ հարցրել է զենք ձեռբ բերելու նպատակների մասին, որդին հրաժարվել է պատասխանել:

«Մի խառնվի, պիտի որս անեմ»,- ասել է նա:

Երեխայի հայրը ևս հայտարարել է, որ ոչինչ չի իմացել: Նույնն են պնդել նաև նրա ընկերներն ու դասընկերները, ովքեր ահաբեկչին որակել են որպես հանգիստ, ոչ կոնֆլիկտային ու խաղաղ տղայի:

Ահաբեկչությունից կարճ ժամանակ անց Գալյավիևը սոցցանցի իր էջում մի քանի գրառում է արել, որոնցում իրեն հայտարարել է աստված, ում նպատակն է վերացնել բիոաղբը:

Իր «աստվածային առաքելության» մասին նա հայտարարել է նաև ձերբակալման պահին:

Հիշեցնենք, որ դպրոցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 10 մարդ:

| | |
22138 | 0
Facebook