Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

19:32, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են․ հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

| | |
2915 | 0
Facebook