Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

18:24, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են:

Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»:

| | |
6896 | 0
Facebook
COMMENT.am