Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

19:16, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են

Թուրքիայի մի շարք քաղաքներում հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Պատճառն Արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանության ու պաղեստինցիների բախումներն են, ինչպես նաև նախօրեին Գազայի հատվածում հրեական օդուժի ավիահարվածները, որոնց հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը անցել է 2 տասնյակը:

Հաջակցություն պաղեստինցիների, որոնց նկատմամբ, ըստ թուրքական կողմի՝ Իսրայելն անհամաչափ ուժ է կիրառում, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի մի շարք քաղաքներում: Չնայած Թուրքիայում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված խիստ սահմանափակումներին ու փողոց դուրս գալու արգելքին՝ զգալի թվով մարդիկ դուրս են եկել ցույցերի ու ավտոերթի: Ստամբուլում ցուցարարները երեկոյան հավաքվել են Իսրայելի հյուպատոսարանի դիմաց: Առավոտյան էլ ակցիա է եղել մզկիթի վերածված Սբ. Սոֆիայի տաճարի բակում, գրում է Ermenihaber-ը:

Թոքաթ ու Վան քաղաքներում ավտոերթ է կազմակերպվել: Հանրահավաք է եղել Չանաքքալե քաղաքում:

Բողոքի ակցիաները տարակուսանք են առաջացրել սոցցանցերի մի շարք թուրք օգտատերերի մոտ, որոնց հետաքրքրվել են, թե ինչու ցուցարարների համար չի պահպանվում փողոց դուրս գալու արգելքը:

Հավելենք, որ Իսրայելի գործողությունները կոշտ հռետորաբանությամբ քննադատել են Թուրքիայի գրեթե բոլոր բարձրաստիճան պետական պաշտոնյաները:

| | |
5479 | 0
Facebook
COMMENT.am