Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գուցե պետք էր ադրբեջանցիներին բարձրաձայնել, որ ՍՈՒ-երը չունեն հրթիռներ»․ Թ․ Թովմասյան

16:40, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Գուցե պետք էր ադրբեջանցիներին բարձրաձայնել, որ ՍՈՒ-երը չունեն հրթիռներ»․ Թ․ Թովմասյան

«Պատերազմի սկսվելու պատճառների մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը լսեցի և իմ մոտ տարակուսանք առաջացրեց հետևյալ ձևակերպումը․ ասում է՝ դե, ադրբեջանցիները տեսան, որ մենք ՍՈՒ ենք առնում, այսինքն՝ նորանոր տեխնոլոգիաներ ենք ներմուծում բանակ, դրա համար հարձակվեցին․․․»,- այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ մեջբերելով վարչապետի պաշտոնակատարի խոսքերը։

«Բայց գուցե պետք էր ադրբեջանցիներին բարձրաձայնել, որ այդ ՍՈՒ-երը չունեին հրթիռներ, գուցե էդպես ավելի անվտանգ միջավայր կստեղծեինք մեզ համար»,- ասաց նա։

| | |
6961 | 0
Facebook
COMMENT.am