Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ներողություն եմ խնդրում, եթե մասնակցություն եմ ունեցել ընտրակեղծիքների պրոցեսին»․ Սերգեյ Բագրատյան

14:44, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Ներողություն եմ խնդրում, եթե մասնակցություն եմ ունեցել ընտրակեղծիքների պրոցեսին»․ Սերգեյ Բագրատյան

«Ես ներողություն եմ խնդրում, եթե իմ մասով եղել է մասնակցություն ընտրակեղծիքների պրոցեսին»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում հայտարարել է ԱԺ անկախ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը։ «Բարքերը, որ եղել են՝ կեղծիքներ, ընտրակեղծիքներ, չեմ առանձնացնում որևէ ուժի, բոլորն էլ ընտրակեղծիքի մեջ որոշակի մասնակցություն են ունեցել: Իմ մասով էլ եթե եղել է մասնակցություն, ներողություն եմ խնդրում հանրությունից, դա անթույլատրելի է...»:

Կտեսնե՞նք արդյոք Սերգեյ Բագրատյանին ընտրացուցակում և որ ուժի հետ, հարցին պատասխանել է՝ «Իմ քայլից» առաջարկ ունի, քննարկում են, բայց այդ առաջարկը Փաշինյանի կողմից չի եղել, այլ՝ պատգամավորների։

4665 | 0
Facebook