Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Գերիների վերադարձն ու հումանիտար բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց նախապայմանի»․ Լավրով

14:55, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Գերիների վերադարձն ու հումանիտար բոլոր հարցերը պետք է լուծվեն առանց նախապայմանի»․ Լավրով

Ղարաբաղյան հակամարտությունից հետո տարածաշրջանում իրավիճակի հետագա կարգավորման բանալին եռակողմ հայտարարության բոլոր կետերի կատարումն է: Այս մասին Բաքվում ադրբեջանցի Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավովը․ «Մեր զինվորականները սերտ շփման մեջ են ադրբեջանական կողմի հետ: Ընդհանուր առմամբ, աշխատանքները դրական ենք գնահատում: Դրանք նպաստում են խաղաղ կյանքի վերականգնմանը... Ինչ վերաբերում է ականապատ տարածքների քարտեզներին, մենք սկզբունքորեն կողմ ենք, որ հումանիտար նշանակություն ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որևէ նախապայմանի։ Ես նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը, ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև այն խնդիրների կարգավորումը, որոնք կապված են պատերազմի նյութական հետևանքների հետ, տվյալ դեպքում՝ ականների։ Մենք այս հարցը Երևանում քննարկել ենք։ Այդ ուղղությամբ առաջնային քայլեր արվել են, ես այդ մասին տեղեկացրել եմ Ադրբեջանի ղեկավարությանը։ Ակնկալում ենք, որ այդ գործընթացը կարագացվի՝ թույլ տալով խնդիրն ամբողջությամբ լուծել»,- ասել է Լավրովը։

4129 | 0
Facebook