Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռուսաստանը մտադիր է հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համար». Լավրով

13:44, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Ռուսաստանը մտադիր է հստակ քայլեր ձեռնարկել ԼՂ-ում առկա խնդիրների լուծման համար». Լավրով

«Մենք կենտրոնացած ենք Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունների ամբողջական, բարեխղճորեն կատարման վրա»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:

«Երեկ (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ) մանրամասն քննարկել ենք ընթացիկ խնդիրները։ Հուսով եմ, որ այսօր կկարողանանք ուրվագծել կոնկրետ քայլեր: Բնականաբար, իրավիճակը բարդ է, երկար տարիներ չի լուծվել»։

Խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին՝ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ երկրների միջև «շատ հարցեր կան, բայց ոչ խնդիրներ»:

5803 | 0
Facebook