Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով մանկավարժ ու աշակերտներ են զոհվել

12:18, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով մանկավարժ ու աշակերտներ են զոհվել

Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն է տեղի ունեցել։

Նախնական տվյալներով՝ դպրոց են մտել 2 անհայտ անձինք և կրակ բացել։ «Ուսուցիչն ու 11 երեխա, նախնական տվյալներով, զոհվել են Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով, 4-ը հոսպիտալացվել են»,- հայտնել է աղբյուրը:

Այս պահին բոլոր աշակերտներին տարհանում են։ Բացի այդ, հաղորդվում է, որ փոխհրաձգությունից հետո պայթյուն է որոտացել, իսկ մի քանի երեխա սկսել է ցած նետվել 3-րդ հարկի պատուհաններից:

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը մեկնել է դեպքի վայր:

Արտակարգ ծառայությունները պարզաբանում են, որ կրակ է բացել դեռահասը, ով զենք է տարել դպրոցի շենք, նա արդեն ձերբակալվել է:

2-րդ հարձակվողը թաքնվում է շենքում, ուժայինները հանցագործին արգելափակել են 4-րդ հարկում։
     Դեպքի վայր են մեկնել 20-ից ավելի շտապօգնության բրիգադներ։

5840 | 0
Facebook