Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում»․ Սենոր Հասրաթյան

11:16, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2018-ին՝ հայ ժողովրդի կատարած ընտրության արդյունքում, մենք ունեցանք երկիրը կառավարելու մանդատ ստացած ուժերի հետևյալ դասավորությունը․ հայրենիքը հազարավոր զոհերի ու գերիների կյանքի գնով խայտառակ պարտության հասցրած և իրենց «առաջնորդին» հոտնկայս ծափահարող իշխող մեծամասնություն և անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում անհրաժեշտ սկզբունքայնություն դրսևորելու անընդունակ խորհրդարանական փոքրամասնություն։ Սա դարձավ «արդարամիտ» ու «հեղափոխական» ժողովրդի կողմից «նախկիններից» ազատագրված և «նորը» կառուցած Հայաստանը...
     ...Այսքանից հետո, եթե հայը չի ուզում, որ այդ ամենը շարունակվի, ապա պարտավոր է հավատալ ու գնալ մտածելով երկիր կառուցող ուժերի, այլ ոչ երբեք խաբեությամբ ու մանիպուլյացիաներով հայրենիքն աղետի հասցրած պատահականությունների հետևից...
     Հ.Գ. Ինքնախաբեությամբ ապագա չեն ստեղծում...»։

| | |
4549 | 0
Facebook