Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԼՀԿ-ն ու ՀԱԿ-ը կպայքարեն երրորդ ուժի տեղի համար. «Հրապարակ»

09:44, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
ԼՀԿ-ն ու ՀԱԿ-ը կպայքարեն երրորդ ուժի տեղի համար. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։ Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։

Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին։ Ի դեպ, թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5094 | 0
Facebook