Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ռումինիայում կորոնավիրուսի դեմ կպատվաստեն Դրակուլայի ամրոցում

02:24, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Ռումինիայում կորոնավիրուսի դեմ կպատվաստեն Դրակուլայի ամրոցում

Ռումինիայի Բրան ամրոցում, որն ավելի հայտնի է որպես Գրաֆ Դրակուլայի ամրոց, COVID-19-ի դեմ պատվաստման կետ են տեղադրել, այնտեղ կարելի է անվճար պատվաստվել:
     Արդեն հայտնի է, որ պատվաստումը հասանելի կլինի յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին։ Բոլոր ցանկացողները կպատվաստվեն Pfizer և BioNTech ընկերությունների կողմից մշակված դեղամիջոցով:
     Հարկավոր չէ նախապես գրանցվել։ Դրակուլայի ամրոցում բոլոր պատվաստվածներին հատուկ վկայական կտրամադրեն այն մասին, որ պատվաստումն արվել է հենց այնտեղ։
     Մարաթոնին նվիրված առանձին էջում նշվում է, որ պատվաստումները կատարում են շարժական բժշկական բրիգադի աշխատակիցները:
     Նշվում է, որ Ռումինիայում 3,6 միլիոն մարդ է պատվաստվել։ Բացի Pfizer պատվաստանյութից, օգտագործվում են Moderna, AstraZeneca և Johnson&Johnson ընկերությունների դեղամիջոցները։ Կառավարությունը ցանկանում է մինչև աշուն 10 միլիոն քաղաքացու պատվաստել։

7598 | 0
Facebook