Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վրաերթ՝ Երևանում. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է

00:04, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Վրաերթ՝ Երևանում. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է

Երեւանում այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երեւանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել էր հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:
     Փաստի առթիվ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Վարորդը ենթարկվել է նաեւ սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

3725 | 0
Facebook