Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ». ՄԻՊ

23:48, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ». ՄԻՊ

«Ես երբեք թույլ չեմ տալու Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը հեղինակազրկել ու նսեմացնել»,- «168 ժամ»-ի եթերում հայտարարել է Արման Թաթոյանը՝ հավելելով, որ դրա համար կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:
     «Քաղաքական մարմինների հետ համաձայն լինելը չի նշանակում՝ լինել իրավունքը չպաշտպանող: Դու կարող ես լինել իշխանության մարմինների հետ ոչ համաձայն, բայց Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից ՀՀ պետական շահը պաշտպանող: Չի կարելի Մարդու իրավունքների պաշտպանին դիտարկել՝ որպես ընդդիմադիր կամ իշխանամետ: Կամ ասում են՝ քեզ ընդդիմադիրները գովում են: Հետո՞ ինչ: Այսօրվա իշխանությունները որ ընդդիմադիր էին, իրենք էլ էին գովում: Ես հազար անգամ հայտարարել եմ, որ չեմ աշխատում, որ ինչ-որ մեկն ինձ գովի: Դա աշխատանք է, և վերջ»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը:

Արման Թաթոյանը եթերի ընթացքում հիշեցրել է, որ բոլոր պետական մարմինների համար կա պարտավորություն, որ նրանք պարտավոր են աջակցել ՄԻՊ-ին:

«Եթե ՄԻՊ-ը թույլ տա, որ որևէ մեկն իր հաշվին փորձի կայանալ, դա ամենավատ բանն է: Ես երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ»,- ասել է պաշտպանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Երբեք թույլ չեմ տա, որ որևէ մեկն իմ հաշվին փորձի կայանալ». ՄԻՊ
5009 | 0
Facebook