Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական համակարգը». Դերենիկ Մալխասյան

03:04, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
«Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական համակարգը». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը կազմաքանդել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական համակարգը` զրոյացրեց, ավերեց ու ջնջեց:
     3 տարվա մեջ որևէ երկրի հետ լուրջ հարաբերություն չի կառուցվել կամ հարստացվել` ընդհակառակը բոլոր ուղղություններով մի անհամ բան արել են: Ոչ մի լիդեր հետը չի շփվում, ոչ ինքն է գնում, ոչ էլ գալիս են:
     Նիկոլի վարած արտաքին քաղաքական աչքի ընկող քայլերը սահմանափակվեց Կանադայի վարչապետին հայկական եռագույնով նասկի հագցնելով:
     Նիկոլի հետ ստիպված հիմա միայն Պուտինն է շփվում, երբ կանչում են խելոք գնում գալիս է` առանց սեփական օրակարգի»:

2478 | 0
Facebook