Ադրբեջանում գործող «Հեյդար Ալիևի ֆոնդ»-ը հայտարարել է, որ Շուշի քաղաքի կենտրոնում ապամոնտաժել է լեգենդար հուշաղբյուրի վրա առկա հայկական արձանագրությունը: «Ներկա դրությամբ հայկական բոլոր ավելացրած սիմվոլները ու գրություններն ապամոնտաժված են, հուշարձանը վերականգնել է իր նախկին տեքսը»,- գրում են հակառակորդի լրատվամիջոցները:
Նրաք նաև հրապարակել են նախքան ապամոնտաժումն արված լուսանկար, որում երևում են հայերեն ու ռուսերեն գրություններ՝ նվիրված Թադևոս Թամիրյանցին, ինչպես նաև՝ հայկական ազգային ու կրոնական խորհրդանշաններ:
Հուշաղբյուրը կառուցվել է շուշեցի Թադևոս Թամիրյանի միջոցներով, ով քաղաք էր հասցրել 20 կիլոմետրանոց ջրագիծ:
Հավելենք, որ աղբյուրը հիմնադրվել է 1900 թվականին, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը՝ աղբյուրի հիմնադրումից 18 տարի անց: