Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՄԱՍ-ն իր մաշկի վրա կզգա իսրայելական բանակի հզորությունը». ՑԱԽԱԼ

22:04, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«ՀԱՄԱՍ-ն իր մաշկի վրա կզգա իսրայելական բանակի հզորությունը». ՑԱԽԱԼ

ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիդաի Զիլբերմանը հայտարարել է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ՀԱՄԱՍ-ն իր մաշկի վրա կզգա իսրայելական բանակի հզորությունը: «Պատասխանը կինի շատ կոշտ: Դա կտևի ոչ թե մի քանի րոպե, այլ մի քանի օր: Զինվորականները պատրաստում են սցենարների լայն շրջանակ՝ ներառյալ առավել լայնածավալ բախում՝ ցամաքային օպերացիայի իրագործմամբ, ահաբեկչական կազմակերպության առաջնորդների ոչնչացմամբ»,- ասել է նա:

Զիլբերմանը նաև հայտարարել է, որ ՑԱԽԱԼ-ը պատասխան հարվածեր է հասցրել հրթիռային կայանքների ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Գազան հայտարարել է 9 զոհի մասին, այդ թվում՝ 3 երեխա ու մեկ բարձրաստիճան հրամանատար:

8638 | 0
Facebook