Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս 2 օրինակը բավարար է՝ ցույց տալու մեր գործընկերների սկզբունքայնությունը». Փաշինյանի արձագանքը՝ Մարուքյանի ելույթին

20:24, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Այս 2 օրինակը բավարար է՝ ցույց տալու մեր գործընկերների սկզբունքայնությունը». Փաշինյանի արձագանքը՝ Մարուքյանի ելույթին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր եզրափակիչ ելույթի ժամանակ արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն դիտարկմանը, թե գործող իշխանությունը շեղվել է այն սկզբունքներից, որն ուներ, երբ «Ելք» դաշինքի կազմում խորհրդարանում ծավալում էր ընդդիմադիր գործունեություն:

Փաշինյանը հայտարարեց, որ իրենց իշխանությունը միշտ գնացել է հայտարարված արժեքների հետևից, ի տարբերություն իրենց գործընկերների. ««Ելք» դաշինքի նախընտրական ցուցակում եղել է 20 տոկոս համահարթ եկամտահարկի սահմանում: Մեր գործընկերներն այդ փոփոխությանը դեմ են քվեարկել: Կարևորագույն դրույթներից մեկն էլ եղել է համամասնական ընտրակարգի անցնելը, ես հիշում եմ, որ այն ժամանակ, երբ ԱԺ-ում քննարկվում էր համամասնական ընտրակարգի անցնելու տարամաբանությունը, և երբ մեր հարգելի գործընկերները ցույց էին տալիս իրենց սկզբունքայնությունը, համացանցում հայտնվեցին հայտնի ելույթների հայտնի կտորներ, որտեղ մարդիկ ավելի սկզբունքային էին... Էս թվարկումը կարելի է երկար շարունակել, բայց, կարծում եմ, այս երկու օրինակը բավարար է»,- ասաց Փաշինյանը:

119644 | 0
Facebook