Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Աննախադեպ քայլ է. իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը». Բաբկեն Թունյան

19:48, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Աննախադեպ քայլ է. իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը». Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը կարծում է, որ խորհրդարանի նախատեսվող լուծարումը, արտահերթ ընտրությունների անցկացումը աննախադեպ քայլ է ՀՀ-ում, որով իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատը:

«Թվում է՝ պարզ տեխնիկական ինչ-որ բան ենք անում, երկրորդ անգամ վարչապետին պետք է չընտրենք, որպեսզի պրոցեսը շարունակվի: Բայց այս ամենի մեջ մեծ սիմվոլիզմ կա: Մենք կես ժամ հետո կատարելու ենք մի գործողություն, որից հետո ԱԺ-ն արձակվելու է: Իհարկե, հետո ԱԺ-ն իր լիազորությունները շարունակելու է որոշ ժամանակ, աշխատելու է մինչև հաջորդ խորհրդարանի ձևավորումը, բայց սա շատ կարևոր և Հայաստանում երևի աննախադեպ քայլ է, երբ իշխանությունը ցանկանում է վերահաստատել իր մանդատն ու վերստանալ հասարակության վստահության քվեն»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց Թունյանը:

4278 | 0
Facebook