Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ.

Իրադարձություններ

«Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ ա, բայց հիմար չի». Բաբկեն Թունյան

19:24, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ ա, բայց հիմար չի». Բաբկեն Թունյան

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ իր՝ մեկ տարի առաջ արած «անգրագետ Պողոս» արտահայտությանը:

«Ամուլսարի թեմայի մասին խոսելիս մի անգամ մի արտահայտություն արեցի իմ հարևան Պողոսի մասին, ասածս ընդամենը այն էր, որ կան մասնագիտական որոշակի հարցեր, որ պետք ա որոշակի կրթական ցենզ կամ գիտելիք, որ մարդիկ որոշում կայացնելիս մասնակցեն: Օրինակ, եթե իմ բարեկամին վիրահատեն ու գան ինձնից հարցնեն՝ էս ինչ գործողությունն ինչպես անենք. մի անգրագետ Պողոս էլ ես եմ, որովհետև էդ թեմայի մեջ որևէ փորձ ու գիտելիք չունեմ: Ես կարամ ընտրեմ էն բժշկին, որին վստահում եմ, բայց ես չեմ կարա էդ մարդուն խորհուրդ տամ, թե էդ դեղամիջոցը ոնց օգտագործի...: Էս միտքը հոլովվեց, շրջանառվեց, դարձավ շատ հայտնի քաղաքական կերպար, ու մեզ քննադատում էին, ասում էին՝ տեսեք, քաղաքացին ձեզ ընտրեց, իսկ դուք նրանց ինչպես եք կոչում: Հիմա ունենք մի իրականություն, երբ վիրավորում են ոչ միայն մեզ, այլև՝ մեզ ձայն տված 800-900 հազար մարդու, ու ասում են՝ դուք անգրագետ եք, որովհետև չգիտեք՝ ինչպես ընտրություն անեք...: Էս ամեն ինչը մարդիկ տեսնում են: Իմ հարևան Պողոսը, միգուցե, անգրագետ ա, բայց հիմար չի, ու ինքը շատ լավ զգում ա՝ ով ինչ ա անում, ինչի համար ա անում ու իրա նպատակները որոնք են»,- հայտարարեց Թունյանը:

| | |
8819 | 0
Facebook