Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն իր դուքյանը չի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

16:04, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն իր դուքյանը չի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն այսօր համալսարանում տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, որտեղ քննարկվում էին համալսարանում առկա խնդիրները, դիմելով ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ նշեց, որ համալսարանում կառավարման ճգնաժամն ստեղծվել է հենց իշխանության ներկայացուցիչների կողմից. «Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի քաղաքական թիմի, որը եկավ իշխանության խոստումներ տալով, թե բուհերում ռեկտորները 100 տոկոսով պետք է ընտրվեն ուսանողների և դասախոսների շնորհիվ, որոշումները պետք է կայացվեն բացառապես նրանց ձայնի արդյունքում, և հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ Դուք այս ամենը քննարկե՞լ եք ձեր ղեկավարի՝ ԺՊ Նիկոլ Փաշինյանի հետ և ի՞նչ արձագանք է տվել նա: Ինձ համար արդեն պարզ է, որ Դուք այս որոշումն և պլանները կազմողների խմբի մեջ չեք եղել, և եթե հետագայում առիթ լինի ներկա գտնվեք այդ ժողովում, փոխանցեք նրան, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի»,- ասաց ուսխորհրդի նախագահը:

«Ձեր ղեկավարին փոխանցեք, որ ԵՊՀ-ն Նիկոլ Փաշինյանի դուքյանը չի». ԵՊՀ ուսխորհրդի նախագահ
3747 | 0
Facebook