Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության՝ ԵՄ պատրաստակամության մասին

16:28, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության՝ ԵՄ պատրաստակամության մասին

Եվրոմիությունը պատրաստ է Ռուսաստանի հետ երկխոսության, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ժամանելով Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ԱԳ նախարարների գագաթնաժողովին։

«Մենք նաև խոսելու ենք Ռուսաստանի մասին, երբ Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչները ենթարկվեցին պատժամիջոցների և հայտարարվեց «ոչ բարեկամական պետությունների» ցուցակի մասին: ԵՄ-ն իր ճանապարհից դուրս չի եկել, հանդես է եկել մարդու իրավունքների օգտին, այդ թվում՝ Ռուսաստանում, և շարունակել է դա անել համախմբված կերպով։ Մենք պատրաստ ենք երկխոսության, և ժամանակն է, որ Մոսկվան ևս վերադառնա երկխոսության»,- ասել է Մաասը լրագրողներին։

3410 | 0
Facebook