Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ Վահրամ Դումանյանին

15:04, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ Վահրամ Դումանյանին

«Պարո՛ն Դումանյան, չե՞ք կարծում, որ համալսարանում ճգնաժամն սկսվեց այն օրից, երբ նոր իշխանությունը եկավ, սկսեցին ամեն ճանապարհով վարկաբեկել համալսարանն ու ղեկավարությանը, և չկայացան ռեկտորի ընտրություններ: Ընտրեցին ԺՊ, որն արդեն երկու տարի է կատարում է ԺՊ-ի դերը՝ այդ անձին դնելով հոգեպես ծանր վիւճակի մեջ: Դուք, լինելով նախարար, ես կարծում էի, որ կշտկեք այդ բոլոր բացթողումները և կանցկացնեք ռեկտորի ընտրություններ՝ գործող Հոգաբարձուների խորհրդի կազմում»,- այսօր ԵՊՀ-ում գիտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ հարց է բարձրացրել գիտխորհրդի անդամներից մեկը՝ ընդգծելով, որ նախարարի պաշտոնակատարի մոտեցումն իշխանահաճո է:

«Քանի դեռ ես իշխանության ներկացուցիչ եմ և անում եմ այն, ինչ մտածում եմ, այդ մասով, իհարկե, իշխանահաճո եմ: Երկրորդ կարծիք չի լինի: Եթե էդպես չլիներ, շատ տարօրինակ կլիներ»,- ասել է Վ. Դումանյանը:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այս պահին ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ քննարկում է բուհում ստեղծված իրավիճակը։

«Դուք իշխանահաճո պաշտոնավոր եք». ԵՊՀ գիտխորհրդի անդամը՝ Վահրամ Դումանյանին
2108 | 0
Facebook