Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ». Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում է

14:20, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
«Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ». Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում է

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում հանդիպում է գիտական խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվում է Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելու հարցը: «Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ: Պետք է լինեն ոչ թե ուսանողներ և դասախոսներ, այլ հոգաբարձուներ, ինչը մեր երկրում դժվար է գտնել: Այդ անձինք պետք է ունենան ֆինանսական և գործնական լայն հնարավորություններ, որպեսզի իրենց մեկ որոշումով հնարավոր լինի լրջագույն փոփոխություն կայացնել տվյալ հիմնադրամում»,- ասել է Վ. Դումանյանը:

Նշենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հրաժարական է ներկայացրել 2020 թվականի դեկտեմբերի սկզբին: Պարտականությունները ժամանակավոր կատարում է Միքայել Մալխասյանը՝ ՀՀ ԿԳՆ պատմության հանրապետական օլիմպիադայի մասնագիտական հանձնախմբի նախագահը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նույն թվականի դեկտեմբերի 24-ին համալրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը, սակայն առանց նախագահի:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Իմ պատկերացրած Հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն տվյալ հիմնարկի ներկայացուցիչներ». Վահրամ Դումանյանը ԵՊՀ-ում է
1967 | 0
Facebook