Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ

14:04, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Լավրովը Բաքվում կհանդիպի Ալիևի և Բայրամովի հետ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-11-ն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում կհանդիպի Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

«Հատուկ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործմանը։ Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, հետկոնֆլիկտային վերականգնման և խաղաղ կյանքի հաստատման հարցերը»,- նշել են նախարարությունում:
     ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հիմնական խնդիրների թվում է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը:

2757 | 0
Facebook