Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին

12:44, երկուշաբթի, 10 մայիսի, 2021 թ.
Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքին

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաք է ընթացել Ազատության հրապարակում, անդրադարձել է РИА Новости-ն: Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ու ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել են առաջիկա ընտրություններին միասնական` «Հայաստան» դաշինքով մասնակցելու մասին։
     Քոչարյանը հայտարարել է, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, քանի որ նրանք «պարտության խորհրդանիշը, դեմքն ու ձայնն են», գրել է Интерфакс-ը։
     Քոչարյանը հայտարարել է, որ գործող իշխանություններին մնացել է 42 օր՝ երկիրը կառավարելու համար և կողմնակիցներին կոչ արել սոցցանցերում հետհաշվարկ կատարել, անդրադարձել է РБК-ն։
     Քոչարյանը վստահեցրել է, որ չէր պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ, սակայն երկրում իրավիճակը միջամտություն է պահանջում, եզրափակել է լրատվամիջոցը:

116713 | 2
Facebook