Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախի նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

15:04, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Արցախի նախագահը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:

«Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ողջ ընթացքում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Արցախին սատարելու համար՝ հատկապես բարձր գնահատելով նրա գործուն աջակցությունը պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին կեցության պայմաններով և սննդով ապահովելու հարցում։
     Հանդիպմանը քննարկվել է Արցախում սոցիալ-տնտեսական և հումանիտար ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև զարգացման նոր հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

2110 | 0
Facebook