Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀԱԿ-ը երբեք Փաշինյանի համար չի նախատեսել պետական կառավարման որևէ լուրջ դեր»․ ՀԱԿ փոխնախագահ

14:48, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«ՀԱԿ-ը երբեք Փաշինյանի համար չի նախատեսել պետական կառավարման որևէ լուրջ դեր»․ ՀԱԿ փոխնախագահ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները ևս այցելեցին Հաղթանակի զբոսայգի՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական մեծ պատերազմի հերոսներին:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց, թե «Հայաստանում Փաշինյանն արեց ավազակապետական հեղափոխություն»:

Նա նաև հայտարարել, որ ՀԱԿ-ը երբեք Փաշինյանի համար չի նախատեսել պետական կառավարման որևէ լուրջ դեր, քանի որ, Զուրաբյանի գնահատմամբ, երկրի ղեկին պետք է լինեն միայն կոմպետենտ մարդիկ:

«2008-ի շարժմանը Փաշինյանին ոչ մեկ ոչ մի բանի համար չի օգտագործել: Նա ինքնուրույն է եկել և միացել շարժմանը: Իրեն ո՛չ ինչ-որ խոստում է տրվել, ո՛չ ինչ-որ բան: Մենք միշտ էլ շատ նորմալ ենք ընդունել, երբ մարդիկ անկեղծ ցանկանում են աջակցել որևէ շարժման, բայց դա չի նշանակել, որ մենք փոխարենը պատրաստվում էինք նրան պաշտոն տալ»,- ասաց Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«ՀԱԿ-ը երբեք Փաշինյանի համար չի նախատեսել պետական կառավարման որևէ լուրջ դեր»․ ՀԱԿ փոխնախագահ
8724 | 0
Facebook