Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նիկոլն այնքան ապիկար ու վատն է, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում». Շարմազանով

14:32, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Նիկոլն այնքան ապիկար ու վատն է, որ նույնիսկ Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում». Շարմազանով

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի վերջին քաղաքական հայտարարություններին՝ նշելով, որ «Փաշինյանն այնքան ապիկար է, որ նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում»:

«Ուզում է ասի՝ ժողովուրդ ջան, ես էս կապիտուլյանտի հետ գործ չունեմ...: Մի բան պետք է ֆիքսենք, որ Հայաստանի բոլոր նախագահները կտրուկ դեմ են այս ազգակործան վարչակարգին»,- ընդգծեց Շարմազանովը:

8975 | 0
Facebook