Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շարմազանովը՝ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի մասին

14:24, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Շարմազանովը՝ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի մասին

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում:

Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց. «Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին: Այսօր մենք գնում ենք ընտրությունների՝ նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի, այս կապիտուլյանտների դեմ: Մենք գտնում ենք, որ մեր դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում»:

3030 | 0
Facebook