Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ-ի օրակարգում». ՀՀ-ում ՌԴ դեսպան

14:12, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ-ի օրակարգում». ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում արդյունավետ և կառուցողական է համարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։

«Քննարվել է հարցերի ամբողջ փաթեթը, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանում տիրող և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Կարծում եմ, որ ԱԳՆ համապատասխան ներկայացուցիչները տվել և տալու են գնահատականներ։ Բայց, իմ կարծիքով, դա լավ, արդյունավետ, կառուցողական այց էր մեր հարաբերությունների մակարդակին, մեր քաղաքական երկխոսության մակարդակին լիովին համապատասխան»,- ասաց Կոպիրկինը։
     Կոպիրկինը հայտնեց նաև, որ Լավրովի հետ քննարկվել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը։ Հարցին, թե արդյոք հայ գերիների հարցը մնում է ռուսական օրակարգում, ՌԴ դեսպանը պատասխանեց․ «Իհարկե»։

1603 | 0
Facebook