Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բելառուսի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

13:24, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Բելառուսի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակի առթիվ Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանին շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է․

«Մեզնից յուրաքանչյուրի համար այս սուրբ օրն անքակտելիորեն կապված է ընդհանուր պատմությամբ միավորված Բելառուսի և Հայաստանի ժողովուրդների մեծ սխրանքով:

Անցնում են տասնամյակներ, փոխվում են սերունդներ, բայց Մեծ հաղթանակը, որպես զինվորական խիզախության, քաջության և փառքի խորհրդանիշ, հավերժ կմնա մեր երկրների հերոսական պատմության մեջ:

Անցյալի հանդեպ սրբազան հիշողությունը, որպես հարգանքի տուրք մեր նախնիների հերոսությանը, ամուր հիմք է համագործակցության ամրապնդման համար, որը մեզ հնարավորություն է տալիս կայուն զարգանալ և համատեղ դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին ու սպառնալիքներին»:

| | |
1085 | 0
Facebook
COMMENT.am