Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ»․ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

12:48, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգանալ»․ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։
     «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:
     Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:
     Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
     խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։

1590 | 0
Facebook