Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոչ ենք անում ոստիկանությանը և Փաշինյանի խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում. «Մեդիա պաշտպան»

12:08, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Կոչ ենք անում ոստիկանությանը և Փաշինյանի խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել. «Եռաբլրում խոչընդոտել են լրագրողների աշխատանքն ու ազատ տեղաշարժը
     Մայիսի 9-ին վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թիկնապահները և ոստիկանությունը խոչընդոտել են Armnews-ի և News.am-ի լրագրողների և օպերատորի ազատ տեղաշարժն ու մասնագիտական աշխատանքը։ Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են խոչընդոտում իրենց մասնագիտական պարտականությունների կատարմանը և ինչո՞ւ այլ լրագրողներին թույլ է տրվել մոտենալ վարչապետի ժ/պ-ին, շրջել նրա հետ, ոստիկանակությունից պատասխանեցին, որ չեն խոչընդոտում, այլ ժամանակավորապես սահմանափակում են, իսկ մյուս լրագրողները Եռաբլրում լուսաբանման համար թույլտվություն են ստացել։
     Նշենք նաև, որ մինչ այդ Armnews-ի լրագրող Անի Գևորգյանը փորձեց մոտենալ Նիկոլ Փաշինյանին և հարց ուղել, որից հետո թիկնապահները և ժ/պ-ի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը քաշեցին լրագրողի ձեռքը, փակեցին նրա ճանապարհը։
     «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը անընդունելի է համարում լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, Սահմանադրությամբ սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարումը։ Կոչ ենք անում ոստիկանությանը և հատկապես վարչապետի պաշտոնակատարի մամլո խոսնակին մնալ իրենց լիազորությունների սահմաններում, չխափանել լրագրողների մասնագիտական աշխատանքը»:

| | |
1909 | 0
Facebook
COMMENT.am