Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանն ու Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

11:04, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Փաշինյանն ու Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Տիգրան Ավինյանի ու պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այսօր` մայիսի 9-ին Հաղթանակի օրվա առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի:

Նրանք ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենական պատերազմի զոհերին։

Միջոցառմանը ներկա են եղել նաև պատերազմի մասնակից վետերանները։

Պաշտոնյաները խուսափել են պատասխանել օրվա խորհրդի ու հատկապես Շուշիի կորսված հաղթանակի մասին լրագրողների հարցերին։

2143 | 0
Facebook