Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս». լրագրողը՝ Փաշինյանին

10:16, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս». լրագրողը՝ Փաշինյանին

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա առթիվ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Զոհվածների շիրիմներին մոտենալիս լրագրողներից մեկը հեռվից հարց ուղղեց. թե ինչ խղճով է Փաշինյանը Եռաբլուր գալիս, այստեղ գալիս ինչ զգացողություն է ունենում:

Փաշինյանի թիկնազորը, սակայն, սակայն խոչընդոտում էր լրագրողի գործունեությանը. թիկնազորի անդամները թույլ չէին տալիս նրան մոտենալ վարչապետի պաշտոնակատարին. «Ինձ հանգիստ թողեք»,- ասաց լրագրողը, իսկ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն էլ ասաց. «Անի ջան, կարո՞ղ է իրա հետ զրուցենք մի հատ»:

Քիչ անց մոտեցան նաև ոստիկանության աշխատակիցներ, որոնք արգելում էին երկու լրատվամիջոցների լրագրողներին մոտենալ Փաշինյանին:

Հարցին, թե ինչու մեկ այլ լրատվամիջոցի թույլատրում են, իրենց՝ ոչ, ոստիկանն ասաց, թե ծառայություն են իրականացնում: «Դիմեք համապատասխան մարմինների»,- ասացին վերջինները:

| | |
4776 | 0
Facebook
COMMENT.am