Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը». Արարատ Միրզոյան

10:12, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Հայկական Շուշին պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը». Արարատ Միրզոյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը։ Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին։
     Հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։
     Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը։

5210 | 0
Facebook