Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:36, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 9-ին՝ կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ (տեղ-տեղ ինտենսիվ), լեռնային շրջաններում տեղումները սպասվում են ձյան տեսքով: Մայիսի 10-ի և 13-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 10-ին, 11-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մայիսի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 9-ին` կեսօրից հետո, 10-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ:

3642 | 0
Facebook