Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ». Դավիթ Բաբայան

00:16, կիրակի, 09 մայիսի, 2021 թ.
«Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ». Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մայիսի 9-ը մեր պատմության ամենապայծառ և խորհրդանշական օրերից մեկն է, որը դարձել է Հաղթանակի մարմնավորումը։
     1945 թվականին այս օրը հայ ժողովուրդը մյուս ժողովուրդների հետ միասին վերջ դրեց մարդկությանը սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ նացիզմին։ Մեր պապերը Բեռլինում Մեծ հաղթանակը տոնեցին խրոխտ քոչարիով։
     1992 թվականին ազատագրվեց մեր սիրելի Շուշին և կազմավորվեց Պաշտպանության բանակը, ինչը նույնպես մեծ հաղթանակ էր։
     Հաղթանակները չունեն վաղեմության ժամկետ, ինչպես հերոսությունը, նվիրվածությունը, հայրենասիրությունը, կամքն ու հավատքը։ Մենք պարտավոր ենք հիշել և փայփայել դրանք։
     Մեր ժողովուրդը դեռ կտոնի նոր հաղթանակներ։
     Փառք ու պատիվ մեր հերոսներին։
     ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»:

86137 | 0
Facebook