Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լևոն Արոնյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից

23:48, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Լևոն Արոնյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երեխաների և երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Լևոն Արոնյանը հայտնել է, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից. «Տեղափոխությունս երևի տեղի կունենա օգոստոսին, երբ վերջացնեմ մրցաշարերս Եվրոպայում: Այս ընթացքում մրցաշարերը շատ են, այդ պատճառով հնարավորություն չի լինում շատ հանդիպումներ ունենալ երեխաների, ապագա շախմատիստների հետ: Քանի որ այլևս չեմ ապրելու Երևանում, ես և Անին որոշեցինք կազմակերպել նման հանդիպում, որտեղ ես երեխաներին շախմատի մասին կպատմեմ, կկիսվեմ իմ փորձով, իմ գիտելիքներով: Այս նախաձեռնությունն ինձ կօգնի զգալ, որ իմ գործը Հայաստանի շախմատում շարունակվում է: Այնպես չի լինելու, որ ես Հայաստանից մեկնեմ ու ձեռքս բաց թողնեմ հայկական շախմատի վրայից»,- ասել է Արոնյանը:

3668 | 0
Facebook