Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Գայանե Ասլամազյանը՝ թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու մասին

22:12, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
Գայանե Ասլամազյանը՝ թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու մասին

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում խոսել է թմրանյութերի վաճառքի համար ձերբակալված ամուսնու և դրա հետևանքով իր դեմ ուղղված հալածանքների մասին:

«Ես սիրել եմ, երբևէ չեմ զղջում դրա համար, ես երբևէ ոչ մի բանի համար չեմ զղջում: Իմանալով ճշմարտությունը՝ ես շոգի մեջ էի: Ես ցավում էի, որ նման բան կա, որովհետև ինձ զգում էի խաբված: Մարդ պետք է հնարավորություն ունենա ընտրելու. դու պետք է իմանաս ճշմարտությունը և կարողանաս ընտրել քո ճանապարհը: Ինձ էդ հնարավորությունը չտրվեց: Իմ կյանքում եղավ այդպես: Յուրաքանչյուր սխալ արարքի, դժվարության մեջ մեղադրում եմ ինձ, որովհետև ես եմ, որ որոշում եմ կայացրել տեղափոխվել ԱՄՆ, ես եմ որոշում կայացրել, որ փորձել եմ ընտանիք ստեղծել, ես եմ, որ որոշում եմ կայացրել այդ մարդու հետ ընտանիք ստեղծել և այդ ամեն ինչի պատասխանատուն ես եմ»,- ասել է դերասանուհին:

| | |
16777 | 0
Facebook
COMMENT.am